Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 64-ամյա վարորդը Toyota Prado-ով շրջվել է. կա վիրավոր


Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 64-ամյա վարորդը Toyota Prado-ով շրջվել է. կա վիրավոր
Հունվար 31 22:15 2021

Երեկ՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 11:40-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 64-ամյա Արթուր Ա.-ն իր վարած Toyota Prado մակնիշի 85 CG 888 համարանիշի ավտոմեքենայով, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց և շրջվել:

 Վթարի հետևանքով վարորդ Արթուր Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կնետրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: