Ռուս զինծառայողները կընդգրկվեն ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնում


Ռուս զինծառայողները կընդգրկվեն ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնում
Հունվար 27 17:57 2021

Ռուսաստանցի զինծառայողները կընդգրկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Ռուսաստանցի զինծառայողները, որոնք կընդգրկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, հրադադարի ռեժիմի մոնիթորինգի խնդիրների համատեղ կատարման նախապատրաստություն են անցնում և պատրաստվում մեկնել Ադրբեջանի Հանրապետության տարածք:

Պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն խնդիրները:

Համատեղ կենտրոնի անձնակազմը կկատարի իրադրության մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:



loading...