Կրեմլը հայտնել է, թե ով կարող է լինել Գելենջիկի «պալատի» տերը


Կրեմլը հայտնել է, թե ով կարող է լինել Գելենջիկի «պալատի» տերը
Հունվար 27 15:26 2021

Գելենջիկի «պալատի» սեփականատերը մեկ կամ մի քանի ձեռնարկությունների ղեկավար է, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը հավելել էր, որ սեփականատերերի անունները չեն հայտարարվի, քանի որ դա նպատակահարմար չէ:


Հիշեցնենք՝ ավելի վաղ, Վլադիմիր Պուտինը, ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցերին, ասել էր, որ ինքը չի դիտել Ալեքսեյ Նավալնիի ֆիլմը Գելենջիկի «պալատի» մասին, քանի որ ժամանակ չունի, բայց թերթել է իր օգնականների կողմից պատրաստված տեսանյութերի ընտրանին: Նա նշել էր, որ Նավալնիի «հետաքննությունից» ստացված գույքից ոչինչ չի պատկանում և չի պատկանել ոչ իրեն, ոչ էլ իր հարազատներին: 

 

«Ինչ վերաբերում է այս օբյեկտի սեփականատերերին, ապա դուք պետք է համաձայնեք, որ, ավելի ճիշտ, ակնհայտ է, որ սեփականատերը ձեռնարկատեր է: Իրոք, սա մեծ օբյեկտ է, որը լավ հայտնի է Գելենջիկում: Եվայս շինությանը ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում են մեկ կամ մի քանի հոգի», - ասել էր Պեսկովը: