«Հաջորդ մասշտաբային զորավարժությունը տեղի է ունենալու Նախիջևանում, իսկ մենք ասում ենք՝ զորավարժություն ա էլի»


«Հաջորդ մասշտաբային զորավարժությունը տեղի է ունենալու Նախիջևանում, իսկ մենք ասում ենք՝ զորավարժություն ա էլի»
Հունվար 27 14:20 2021

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ թուրք-ադրբեջանական զորավարժությունները կրկին բանի տեղ չդնող, դեռ մի բան էլ այդ փաստը ոչ այդքան կարևոր համարող քարոզչություն մեր կողմից։

Չի կարելի, հիմա պետք է աղմուկ աղաղակ բարձրանեիք, ոչ թե ռեպորտաժներ սարքեք, որ ինչ ա, զորավարժություն ա էլի․․․ Բա ասում էիք՝ երկաթգիծ, բա ասում էիք՝ ճանապարհ բացել։ Հաջորդ զորավարժությունն՝ ավելի մասշտաբային, տեղի է ունենալու Նախիջևանում, խոսքս հիշեք ու այդ ժամանակ էլի կասեք՝ դե զորավարժություն ա էլի, մեծ աղմուկ պետք չի սարքել․․․Հենց այդպես չեք պատրաստվում հաջորդ պատերազմին, հենց այդպես կրկին տանում եք պարտության․․․»:

 



loading...