Կարենն այն հրամանատարներից է, որ ունի փայլուն մարտական հետագիծ. Ղարհրամանյանը շնորհավորել է Կարեն Ջալավյանին (Քյոխ)


Կարենն այն հրամանատարներից է, որ ունի փայլուն մարտական հետագիծ. Ղարհրամանյանը շնորհավորել է Կարեն Ջալավյանին (Քյոխ)
Հունվար 25 12:16 2021

Արցախի Հանրապետության (ԼՂՀ) նախկին ոստիկանապետ, ԱԱԾ նախկին տնօրեն,  գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը շնորհավորական ուղերձ է հղել «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանին (Քյոխ)։

«Հայ ազգի պատմությունը ցույց է տալիս, որ լինելիության համար ստիպված ենք եղել գտնվել անընդհատ պայքարի մեջ։
Այդ դարավոր պայքարի ընթացքում բացահայտել ենք հայ ժողովրդի այնպիսի զավակների, ովքեր օժտված լինելով բացառիկ ռազմական տաղանդով՝ ծնկի են բերել հակառակորդին...
Այսօր  այդպիսի մի հայորդու՝ Պաշտպանության բանակի գնդապետ Կարեն Ջալավյանի ծննդյան տարեդարձն է։ Կարենն այն հրամանատարներից է, որ ունի փայլուն մարտական հետագիծ։
Կարենը, բացի հրամանատարական տաղանդից, ունի նաև հոգատար, շիտակ և ազնիվ մնալու ձիրք, ինչի ամենօրյա ականատեսն է նրա հետ առնչվող անձնակազմը։
Շնորհավոր տարեդարձդ, Կարե՛ն։ Վստահ եմ, որ ռազմական գործչի քո բնածին տաղանդն է նաև, որ թշնամուն զսպում է դիմելու իր համար աղետալի վերջաբանի հանգեցնող արկածախնդրության։ Քեզ մաղթում եմ քաջառողջություն, իսկ Հայոց աշխարհին՝ շարունակական խաղաղություն»։