Բայդենի վարչակազմը սերտորեն կհամագործակցի Իսրայելի հետ տարածաշրջանային անվտանգության հարցերով


Բայդենի վարչակազմը սերտորեն կհամագործակցի Իսրայելի հետ տարածաշրջանային անվտանգության հարցերով
Հունվար 24 22:52 2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սերտորեն կհամագործակցի Իսրայելի հետ տարածաշրջանային անվտանգության եւ տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու շուրջ համաձայնագրերը մշակելու հարցերով, հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, հաղորդում է Reuters-ը:

«Նրանք քննարկել են առաջիկա ամիսներին գործընկերությունն ընդլայնելու հնարավորությունները՝ ներառյալ աշխատանքն ԱՄԷ-ի, Բահրեյնի, Սուդանի եւ Մարոկկոյի հետ Իսրայելի հարաբերությունները կարգավորելու հաջողության շուրջ»,-նշված է հայտարարություն մեջ, որը հրապարակվել է Սալիվանի հեռախոսազանգի կապակցությամբ:

Սալիվանը նաեւ առաջարկել է սկսել ռազմավարական երկխոսություն մոտ ապագայում, ասվում է հաղորդագրության մեջ: