Sport24. Ալեքսանդր Կարապետյանը հանդես կգա Հայաստանի Պրեմիեր լիգայում


Sport24. Ալեքսանդր Կարապետյանը հանդես կգա Հայաստանի Պրեմիեր լիգայում
Հունվար 24 21:20 2021

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կհեռանա «Տամբովից» և կտեղափոխվի «Արարատ-Արմենիա»: Այս մասին հաղորդում է Sport24-ը:
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը շուտով պայմանագիր կստորագրի Հայաստանի չեմպիոնների հետ:

Այս մրցաշրջանում Կարապետյանը 16 հանդիպում է անցկացրել «Տամբովի» կազմում և դարձել 3 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Կարապետյանը «Տամբով» է տեղափոխվել 2020 թվականի ամռանը: