Վեստմինստերյան պալատում պատահմամբ հրդեի ազդանշան է գործարկվել


Վեստմինստերյան պալատում պատահմամբ հրդեի ազդանշան է գործարկվել
Հունվար 24 21:12 2021

Լոնդոնի Վեստմինստերյան պալատում, որտեղ տեղակայված է բրիտանական խորհրդարանը, սխալմամբ գործարկվել է հրդեհի ազդանշանը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բրիտանական մայրաքաղաքի հրշեջ ծառայությանը:

«Հրշեջները ժամանել են դեպքի վայր՝ պայմանավորված ծխսի մասին հաղորդմամբ, սակայն ինչպես պարզվել է, ահազանգը կեղծ էր: Դա պարզապես տանիքից դուրս եկող գոլորշի է եղել»,- հայտնել են մայրաքաղաքային ծառայությունից:

 Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Վեստմինստերյան պալատի գլխավերևում սև ծխի սյուն էր բարձրանում, իսկ շենքում միացել էր հրդեհի ազդանշանը:



loading...