SpaceX-ը հրթիռակրի արձակում է իրականացրել՝ ավելի քան 140 արբանյակներով (տեսանյութ)


SpaceX-ը հրթիռակրի արձակում է իրականացրել՝ ավելի քան 140 արբանյակներով (տեսանյութ)
Հունվար 24 20:55 2021

Ամերիկյան SpaceX ընկերությունը կիրակի իրականացրել է Falcon 9 հրթիռակրի արձակումը՝ 143 արբանյակներով: Արձակման տեսանյութը հրապարակվել է ընկերության թվիթերյան էջում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, հրթիռակրի արձակումը մեկնարկել է Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից տեղի ժամանակով 10:00-ին (երևանյան՝ 19:00):

Ինչպես հայտնել են ընկերությունից, հրթիռակիրը 133 կոմերցիոն և պետական արբանյակներ է տեղափոխել, որոնց թվում՝ միկրոարբանյակներ: Բացի այդ, հրթիռակրի օգնությամբ ուղեծիր են դուրս բերվելու Starlink-ի 10 միկրոարբանյակներ, որոնք նախատեսված են համացանցի հասանելիություն ապահովելու համար:

Ընկերությունից ընդգծում են, որ սա տիեզերական սարքավորումների ամենամեծ քանակն է, որը երբևէ միաժամանակ դուրս է բերվել ուղեծիր մեկ արձակմամբ:

Թռիչքից 9 րոպե անց հրթիռակրի առաջին աստիճանը ավտոմատ ռեժիմով վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում: