Այսօր էլ Շուշին են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը․ Շարմազանով


Այսօր էլ Շուշին են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը․ Շարմազանով
Հունվար 24 19:35 2021

Վերջին շրջանում հաճախ եմ լսում «ճամփեքը բացվելուն պես գնալու եմ երկրից» արտահայտությունը,որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, հողատու ռեժիմի առկայության, տնտեսության գահավիժման եւ ինչու չէ ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել

«Հոգեպես մանրանում ու ճահճանում են միայն ներկայով կլանված հասարակությունները։

Գարեգին Նժդեհ։

Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝այնուամենայնիվ համամիտ չեմ նրանց հետ։

Հայաստանն Արարչի կողմից մեզ տրված հայրենիքն է եւ մեր նպատակը որպես ազգ՝ ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝պաշտպանելով ու շենացնելով այն։
Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երեւույթ չէ ,այն եղել է միջնադարում եւ անշուշտ թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։

Մենք թուլացանք որպես ազգ,երբ 1021թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային ,իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։

Թուլացանք,երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝ Կիլիկիայից մինչեւ Կիեւյան Ռուսիա եւ Լեհաստան։

Դարեր անց մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար ամայի ճամփեքին»։

Այսօր էլ Շուշին են հանձնել թուրքին,հիմա ի՞նչ,պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։

Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնրիրը լուծելու ճանապարհ չէ,սա փախուստ է խնդրից։

Իսկ խնդրի լուծումը հետեւյալն է.մնալ ,ապրել ու պայքարել Հայաստանում ու հանուն Հայաստանի։

Հեշտ է լինելու՞։ Իհարկե ՝ ոչ։

Բայց այլ ճանապարհ չկա։

Պետք է ապրել Հայաստանը հողատուից ազատելու,հայրենիքը շենացնելու եւ Շուշին հետ վերադարձնելու նպատակով»,- գրել է նա։



loading...