Նավալնիի աջակիցների ցույցերի ժամանակ Ռուսաստանի տարբեր շրջաններում մոտ 300 անչափահաս է ձերբակալվել


Նավալնիի աջակիցների ցույցերի ժամանակ Ռուսաստանի տարբեր շրջաններում մոտ 300 անչափահաս է ձերբակալվել
Հունվար 24 17:28 2021

Ռուսաստանի տարբեր շրջաններում շաբաթ տեղի ունեցող չարտոնագրված ակցիաների ժամանակ մոտ 300 անչափահաս է ձերբակալվել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների հանձնակատար Աննա Կուզնեցովան:

«Այժմ հաշվարկ է իրականացվում: Նախնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ, շուրջ 300 անչափահաս է ձերբակալվել Ռուսաստանի տարբեր շրջաններում: Մոսկվայում այդ թիվը կազմում է մոտ 70, Սանկտ Պետերբուրգում՝ մոտ 30»,- ասվում է վերջինիս հայտարարության մեջ:

Նշվում է, որ անչափահաս քաղաքացիների մեծ մասն ավելի ուշ ազատ է արձակվել։