Մոսկվայում բերման ենթարկվելիս Pussy Riot- ի երկու անդամ մեքենայով հարվածել են ոստիկանին


Մոսկվայում բերման ենթարկվելիս Pussy Riot- ի երկու անդամ մեքենայով հարվածել են ոստիկանին
Հունվար 24 17:00 2021

Մոսկվայի կենտրոնում նախորդ օրը բերման են ենթարկվել Pussy Riot- ի երկու անդամներ՝ Մարիա Ալեխինան և Լյուսյա Շտեյնը, որոնք մեքենայով հարվածել են ոստիկանության սպային: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

 
 

Աղբյուրի խոսքերով՝ հունվարի 23-ին Բոլշոյ Աֆանասևսկի նրբանցքում աղջիկները ավտոմեքենայում վրաերթի են ենթարկել ոստիկանի: Դրանից հետո նրանց բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք:

 

Ալյոխինայի փաստաբան Դմիտրի Զախվատովը նշել է. «Մինչ այժմ աղջիկների դեմ քրեական գործ չի հարուցվել»:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ ավելի քան 600 մարդ է բերման ենթարկվել Մոսկվայի կենտրոնում չհամաձայնեցված ակցիային մասնակցելու համար:



loading...