«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել Ոստիկանության Կենտրոնի բաժնից


«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել Ոստիկանության Կենտրոնի բաժնից
Հունվար 24 16:21 2021

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ով այսօր ավտոերթի ժամանակ բերման էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին, արդեն դուրս է եկել:  Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօրվա հերթը ոստիկանության կենտրոնի բաժինն էր, դուրս եկա։

Ամեն ինչ դեռ առջևում է»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը բերման է ենթարկվել ոստիկանության  Կենտրոնի բաժին: