Ֆրանսիան պատրաստվում է 3-րդ լոքդաունին. պատճառը նոր կորոնավիրուսի «բրիտանական» շտամի արագ տարածումն է


Ֆրանսիան պատրաստվում է 3-րդ լոքդաունին. պատճառը նոր կորոնավիրուսի «բրիտանական» շտամի արագ տարածումն է
Հունվար 24 15:00 2021

Ֆրանսիայում պատրաստվում են հայտարարել երրորդ լոքդաունը: Խիստ սահմանափակումների մասին որոշումը կկայացվի առաջիկա օրերին, այժմ քննարկվում են մանրամասները: Նոր կարանտինը կապված է կորոնավիրուսի «բրիտանական» մուտացիայի արագ տարածման և Հարավային Աֆրիկայից նոր շտամի ներթափանցման հետ:

 
 

Նախագահ Էմանուել Մակրոնը պետք է հայտարարի կոշտ սահմանափակող միջոցների ներդրման մասին, ինչը կարող է տեղի ունենալ հունվարի 27-ին: Կառավարության աղբյուրները նշում են, որ նոր սահմանափակումները կտևեն առնվազն երեք շաբաթ:

 

Նախկինում կարանտին Ֆրանսիայում հայտարարվել էր մարտ և հոկտեմբեր ամիսներին: Վերջինս ուժի մեջ էր մինչեւ դեկտեմբերի 15-ը: Այժմ ուժի մեջ է պարետային ժամը: Երեկոյան    18: 00-ից մինչը 06: 00-ն փակ են բոլոր ռեստորաններն ու սրճարանները, թատրոնները, կինոթատրոնները, թանգարանները, սպորտային օբյեկտները:

Ֆրանսիայում համավարակի ողջ ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 3 միլիոն դեպք, մոտ 73 հազար մարդ մահացել է: