«Ես և Սիրուշոն եղել ենք Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքի քավորը». Լ. Քոչարյանի պարզաբանումը՝ աղմկահարույց գրառման մասին (տեսանյութ)


«Ես և Սիրուշոն եղել ենք Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքի քավորը». Լ. Քոչարյանի պարզաբանումը՝ աղմկահարույց գրառման մասին (տեսանյութ)
Հունվար 24 00:37 2021

Այսօր Ռեգինա Պրազյան անունով ֆեյսբուքյան օգտատերը մի աղմկահարույց գրառում էր կատարել, որը մեծ արձագանք ստացավ հասարակության շրջանում:

«Florence ռեստորանային համալիրում Լևոն Քոչարյանը և Սիրուշոն թևերները տնկած պարում են հենց այս պահին։ Նրանց հետ են նաև լոճված բերանով մեկը մյուսին չզիջող մի շարք մշակույթի ներկայացուցիչներ, որոնք մեղադրում էին վարչապետին ամեն ինչում»,- գրել է օգտատերը:

Թեմային ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Լևոն Քոչարյանը. «Իրականությունն այն է, որ եղել է հարսանիք մեր շատ սիրելի, լավ ընկեր լուսահոգի Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի հարսանիքն է եղել: Շատերը գիտեն իմ կնոջ՝ Սիրուշոյի և Վարդուհու կապն ու մտերմությունը: Մեզ առաջարկվել էր լինել քավոր: Մենք սիրով ընդունել ենք, մեզ համար մեծ պատիվ է: Մենք մասնակցեցինք պսակադրությանը եկեղեցում և այնուհետև ես ներողություն խնդրեցի հարսից, փեսայից և նրանց ընտանիքներից և ասացի, որ չեմ կարող մասնակցել հացկերույթին»,- ասել է Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 
 
 


loading...