Քանի՞ մարդ է վերադարձել Արցախ մեկ օրում


Քանի՞ մարդ է վերադարձել Արցախ մեկ օրում
Հունվար 22 11:04 2021

Մեկ օրում ևս 87 արցախցի Հայաստանից Արցախ է վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ 
ՌԴ խաղաղապահների տարածքներն Արցախում ախտահանվում են, շարունակվում են նաև պատվաստումները 
2020թ․ նոյեմբերի 14-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայրեր վերադարձածների թիվը հասավ 50 390–ի։ 
Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։ 
Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: 
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: