Հաղթանակն ու պարտությունը մոտավորապես նույն քանակի մարդկային կորուստներ է ունեցել. Արա Վարդանյան


Հաղթանակն ու պարտությունը մոտավորապես նույն քանակի մարդկային կորուստներ է ունեցել. Արա Վարդանյան
Հունվար 21 23:02 2021

Մեր Ազգային երջանկությունը տևեց 26 տարի,- գրում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։

«Հաղթանակն ու պարտությունը մոտավորապես նույն քանակի մարդկային կորուստներ է ունեցել։

Իրական տարբերությունը այն էր, որ հաղթանակի ժամանակ Արցախը ղեկավարվում էր ՊՊԿ-ի կողմից` Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ։ Կասկած չունեմ, որ 90-ականներին ևս մենք կունենայինք վերջին պատերազմի ընթացքում գրանցված խայտառակ պարտությունը, եթե արևմտունքին հաջողվեր Արցախում փոխել իշխանությունը...

Ուզենք, թե ոչ, մենք պետք է հասկանանք, որ կոնկրետ անձինքն են տանում Ազգը պարտության կամ հաղթանակի։ նիկոլը պարտության խորհրդանիշն է, իսկ Նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը` հաղթանակի։ Սա է պարզ և անբեկանելի իրականությունը։

Մեր Ազգային երջանկությունը տևեց 26 տարի...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդանյանը:

 


loading...