Մի խումբ համալսարանականների կողմից այսօր Եռաբլուրում իրականացված հիշատակի և խոնարհման արարողությամբ մեկնարկել է «Համալսարանականները զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնությունը, տեղեկացնում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջը։
Հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմում զոհվածների շիրիմներին՝ նախաձեռնության մասնակիցները խոստացել են նրանց սխրանքների հավերժացման գործում ջանքեր չխնայել։
«Համալսարանականները զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնությունը հարգանքի տուրք է մատուցել Արցախի պատերազմի զոհերի հիշատակին (լուսանկարներ,տեսանյութ) Tert.am

