Ի՞նչ կպատահի, եթե ինքնաթիռում բոլոր ուղևորները միաժամանակ թռիչք կատարեն. հետաքրքիր ուսումնասիրություն


Ի՞նչ կպատահի, եթե ինքնաթիռում բոլոր ուղևորները միաժամանակ թռիչք կատարեն. հետաքրքիր ուսումնասիրություն
Հունվար 21 00:30 2021

Համաձայն վիճակագրական տվյալների՝ ամեն օր ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվում է միջինում 3000 մարդ, այսինքն՝ տարեկան առնվազն 1,3 մլն մարդ։ Յուրաքանչյուր 16 հազար թռիչքից մեկն ավարտվում է աղետով։

Ինժեներները մանրամասն նախագծել են ինքնաթիռների կառուցվածքը, ինչպես նաև անվտանգության համակարգերը, նավիգացիան, թռիչքի ավտոմատ ղեկավարումը, ինչպես նաև օդաչուների գործողություններն արտակարգ իրավիճակներում, այդ թվում՝ այն դեպքում, երբ ուղևորները միաժամանակ թռչեն։

Մեզ թվում է, որ ինքնաթիռի բոլոր ուղևորների ընդհանուր քաշն այնքան մեծ է, որ նրանց թռիչքի դեպքում ինքնաթիռը պարզապես չի դիմանա իմպուլսին։ Այն կկորցնի հավասարակշռությունը և կընկնի։ Սակայն այս պարագայում մեր ենթադրությունները չեն համապատասխանում իրականությանը. երևույթը ենթարկվում է ֆիզիկայի կանոններին։

300-600 ուղևորի միաժամանակ թռիչքի դեպքում ինքնաթիռը պարզապես թեթևակի կփոխի թռիչքուղին։ Տատանումը, որը կառաջանա, երբ մարդիկ թռիչք կատարեն, այնքան աննշան կլինի, որ անգամ իրենք՝ ուղևորները, ոչինչ չեն զգա։

Թռիչքուղու փոփոխությունը կնկատի միայն օդաչուն, որը հետևում է ինքնաթիռի դիրքին։ Սակայն անգամ այդ փոփոխությունն աննշան կլինի։ Օդաչուները ստիպված կլինեն հստակեցնել թռիչքուղին, քանի որ ինքնաթիռը պետք է թռչի հստակ ուղեծրով։ Այլ գործողություններ ձեռնարկելու կարիք չի լինի, եթե ուղևորները չորոշեն ևս մի քանի անգամ թռիչք իրականացնել։

Եթե թռիչքը կրկնվի, օդաչուն ստիպված կլինի կրկին ճշգրտել թռիչքուղին։ Այդ դեպքում առավել շատ վառելիք կօգտագործվի, ինչն էլ կարող է հանգեցնել իրական խնդիրների։ Օդանավին չի բավարարի կերոսինը. նման դեպք տեղի է ունեցել 2001 թ. Transat ավիաընկերության ինքնաթիռի հետ։ Լիսաբոն թռչող օդանավն անհավանական վայրէջք է կատարել, երբ դադարել են գործել բոլոր համակարգերը։ Սակայն սա պարզապես հաջողակ դեպք էր, որը կարող է պատահել միլիոնից միայն մեկ անգամ։



loading...