Ռուսաստան ժամանելուց հետո Նավալնիին օդանավակայանում ձերբակալել են (տեսանյութ)


Ռուսաստան ժամանելուց հետո Նավալնիին օդանավակայանում ձերբակալել են (տեսանյութ)
Հունվար 17 22:35 2021

ՌԴ ոստիկանության աշխատակիցները  ձերբակալել են ենթարկել  են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին, որը հունվարի 17-ի երեկոյան Բեռլինից վերադարձել է Մոսկվա: Նավալնին տարվել է այն բանից հետո, երբ նա անձնագրային հսկողություն է անցել «Շերեմետևո»-ում:

 
 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստան է վերադարձել Գերմանիայում բուժվելուց հետո:  Նա «Շերեմետևո» օդանավակայան է ժամանել «Պոբեդա» ավիաընկերության DP 936 չվերթով ՝ Բրանդենբուրգի օդանավակայանից (Բեռլին):

 

Ի սկզբանե ասվել էր, որ նա կժամանի «Վնուկովո» օդանավակայան, բայց հետո թռիչքը վերահասցեավորվել էր:

Ինքնաթիռի վայրէջքից հետո ոստիկանությունը փակել է  մայրուղին Մոսկվայի օղակաձև ճանապարհի մոտակայքում՝ «Շերեմետևո» տանող ճանապարհը և ելքը «Վնուկովո»-ից:

Ալեքսեյ Նավալնին իջել է ինքնաթիռից և նստել ավտոբուս՝ մնացած ուղևորների հետ անձնագրային հսկողություն անցնելու համար: Օդանավակայանի շենքում քաղաքական գործիչը կարճ զրույց է ունեցել  լրագրողների հետ.

«Լիովին ուրախ եմ, որ եկա: Վերջին հինգ ամիսների ընթացքում սա ինձ համար ամենալավ օրն է», – ասել է նա և ավելացրել, որ չի վախենում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից հնարավոր գործողություններից:

Իր թռիչքի վերահասցեավորումը «Վնուկովո»-ից «Շերեմետևո»,  Նավալնին անվանել է  անհեթեթություն: Ընդդիմադիրը անհարմարության համար ներողություն է խնդրել նաև իր հետ թռչող ուղևորներից։