Նավալնիին տեղափոխող ինքնաթիռի երթուղին փոխել են «Վնուկովո» օդանավակայանից դեպի «Շերեմետեւո»


Նավալնիին տեղափոխող ինքնաթիռի երթուղին փոխել են «Վնուկովո» օդանավակայանից դեպի «Շերեմետեւո»
Հունվար 17 22:23 2021

«Վնուկովո» օդանավակայանի ցուցատախտակին հայտնվել է գրառում, որ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռի (որում գտնվում է Ալեքսեյ Նավալնին եւ նրա տիկին Յուլյան) վայրէջքը, տեղափոխվել է «Շերեմետեւո» պդանավակայան: Վայրէջքը նախատեսվում է 20:48-ին, հաղորդում է ՄԿ-ն:

Դա հաստատում են flightradar24.com կայքի տվյալները:

 

Baza տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ վայրէջքի օդանավակայանը տեղափոխելու պատճառը ձնահավաք տեխնիկայի խափանման պատճառով թռիչքուղու փակումն էր:



loading...