Նավալնին Մոսկվա է ժամանել Բեռլինից


Նավալնին Մոսկվա է ժամանել Բեռլինից
Հունվար 17 19:51 2021

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին տեղափոխող ինքնաթիռը Բեռլինի Բրանդենբուրգ օդանավակայանից արդեն իսկ մեկնել է Մոսկվա։ 
Նա իր կնոջ՝ Յուլիայի հետ է: 
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Նավալնիի թռիչքին flightradar  կայքում հետևում է ավելի քան 62 հազար մարդ:  
Ակնկալվում է, որ ընդդիմադիր գործիչը Մոսկվա կժամանի տեղի ժամանակով 19:43-ին: