Սոթքի հանքը գործում է մասնակի, գծանշումների մասով դեռ վերջնական ճշգրտումների կարիք կա. Սոթքի համայնքապետ


Սոթքի հանքը գործում է մասնակի, գծանշումների մասով դեռ վերջնական ճշգրտումների կարիք կա. Սոթքի համայնքապետ
Հունվար 17 17:13 2021

Սոթքի հանքը մասնակի գործում է, թե՛ աշխատակիցների, թե՛ բնակչների անվտանգությունն ապահովվում է և անվտանգության առումով դեռ որևէ խնդիր չի եղել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Սյունիքի մարզի Սոթք համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանից:

«Այս պահին հստակ չեմ կարող ասել՝ այդ հատվածում գծանշումներն ավարտվել են, թե ոչ, սակայն իմ տեղեկություններով՝  դեռ չեն չեն ավարտվել և դեռ վերջնական ճշգրտումների կարիք կա: Հիմա դեռ ոչինչ հստակ չէ և ճշգրտումներից հետո պարզ կլինի, թե որ հատվածը կանցնի թշնամու տիրaպետության տակ և որը կմնա մեր հսկողության ներքո: Կարող է ոչինչ էլ չանցնի, կամ կարող է նաև հակառակ պատկերն էլ լինի, հստակ ոչինչ դեռ չկա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ  Սոթքի հանքը  գործում է սահմանափակ ծավալներով, սակայն դեռ հրապարակման ենթակա մանրամասներ չկան:

Մանրամասները՝սկզբնաղբյուրում: