Միրզոյանն իրեն ուղղված մեղադրանքը հերքելու համար միայն կարող է թուղթն ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության. Նարեկ Մալյան


Միրզոյանն իրեն ուղղված մեղադրանքը հերքելու համար միայն կարող է թուղթն ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության. Նարեկ Մալյան
Հունվար 17 17:01 2021

Երեկ ԱԱԾ-ն հերքեց Արարատ Միրզոյանի գործակալ լինելու տեղեկությունը. և խնդիրն այն է, որ կառույցը ո՛չ հերքելու, ո՛չ հաստատելու իրավունք չուներ, մեղմ ասած՝ սա տարօրինակ է և գուցե ԱԱԾ-ի վրա քաղաքական պարտադրանք  է եղել․ այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ խոսելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թուրքական և ԱԱԾ գործակալ լինելու տեղեկությունների մասին:

 

Մալյանի խոսքով՝ այն փաստաթուղթը, որը հրապարակվել է երեկ, ամբողջ գործընթացի ամենագաղտնի փաստաթուղթն է, իսկ նման ձեռագիր փաստաթուղթը գործակալական աշխատանքի կատարելու անցնելու դեպքում  պարտադիր է:

«Այս թուղթը կոնկրետ անձնական գործից վերցված թուղթ է, որտեղ երևում է նաև գործակալի կեղծանունը»,-ասաց նա և հավելեց, որ գործակալ լինելու դեպքում կա նաև «բանվորական գործի» թղթապանակ, որը տարբերվում է անձնական փաստաթղթերից, այդտեղ լինում են զեկույցները։ Ըստ Մալյանի՝  Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մոտ առկա թղթապանակից կարելի է նաև ենթադրել, որ այդ զեկույցները ևս կան:

 

Ըստ Մալյանի՝  սա արդեն խայտառակ բացահայտում է հավաքագրում իրականացնող անձի համար, որովհետև հրապարակվել է ամենագաղտնի թուղթը: Մալյանը շեշտեց, որ մեղադրանքը շատ մեծ է և Միրզոյանն այն հերքելու համար միայն կարող է թուղթն ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության:

Հիշեցնենք, որ երեկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը բացահայտել էր, որ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, և նշել էր, որ ՀՀ ԱԱԾ-ում, այդ մասին իմանալուց հետո, Միրզոյանին առաջարկել են համագործակցել նաև ՀՀ ԱԱԾ-ի հետ։

Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ,  որում Միրզոյանը գրել է, որ տալիս է իր համաձայնությունը աջակցել ՀՀ ԱԱԾ-ին:

Մանրամասները՝ տեսանյութում: