Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը (տեսանյութ)


Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը (տեսանյութ)
Հունվար 17 16:17 2021

Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ իրականացնողներից «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«Ապօրինի կերպով բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը Ոստիկանության Էրեբունու բաժին:

Դավաճաններին ծառայելով ոչ թե մեզ եք բերման ենթարկում, այլ՝ Հայաստանի Հանրապետությանը և մեր բոլորիս ապագան:

Հայաստանը մաքրվելու է թուրքահպատակ իշխանություններից, որովհետև մենք այլ հայրենիք չունենք: Հայաստանը լինելու է հավերժ»,-գրել է նա՝ հրապարակելով նաև տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է բերման ենթարկվում Դավիթ Բաղդասարյանը:

Սոս Հակոբյանը Tert.am-ին փոխանցեց, որ հավանաբար ոստիկանների առաջ պայման էր դրված գոնե մեկ անձի բերման ենթարկել, ինչի պատճառով էլ մի խումբ ոստիկաններ կոնտրոնացած էին միայն մի քաղաքացու բերման ենթարկելու վրա:

«Դավիթ Բաղդասարյանին տեղափոխել են Էրեբունի ոստիկանության բաժին»,- նշեց Հակոբյանը:

 



loading...