Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն


Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն
Հունվար 17 14:40 2021

Փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավելու են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:

Այս մասին հայտնում է Razm.info-ն՝ հղում տալով թուրքական «Հաբերթյուրք» լրատվական գործակալությանը:

Նշվում է, որ զորավարժություններին նախատեսվում են նաև նոր սպառազինություն մտած կամ դեռ չմտած զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ: Թուրքական լրատվամիջոցի ձևակերպմամբ` զորավարժությունը նախատեսում է լինել վերջին ժամանակների ամենամեծ զորավարժություններից մեկը: