Facebook, Viber և WhatsApp հավելվածներում գործում են խարդախության սխեմաներ


Facebook, Viber և WhatsApp հավելվածներում գործում են խարդախության սխեմաներ
Հունվար 17 14:17 2021

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է. 


«Հարգելի քաղաքացիներ,

Facebook, Viber և WhatsApp հավելվածներում այսօր ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներ։

Կոչ ենք անում չանցնել որևէ կասկածելի հղումով և չփոխանցել ձեր անձնական տվյալները, հակառակ դեպքում կկորցնեք ձեր օգտահաշիվը և կկրեք ֆինանսական կորուստներ»,- նշվում է հաղորդագրությունում։



loading...