Ճանապարհային ապաշրջափակման հարցում մենք շտապում ենք, իսկ Թուրքիան և Ադրբեջանը լուծում են պանթուրքիստական խնդիր. Ռուբեն Սաֆրաստյան


Ճանապարհային ապաշրջափակման հարցում մենք շտապում ենք, իսկ Թուրքիան և Ադրբեջանը լուծում են պանթուրքիստական խնդիր. Ռուբեն Սաֆրաստյան
Հունվար 16 22:27 2021

Ճանապարհային ապաշրջափակմամբ Թուրքիան  և Ադրբեջանը լուծում են պանթուրքիստական բնույթի խնդիր, դրանով նրանք նպաստում են այն ծրագրերին, որոնք արդեն տասնամյակներ շարունակ կան. երկու երկրների միջև երկաթգծային կապը, եթե հնարավոր լինի՝ ավտոմոբիլային ճանապարհը, որն ավելի կարճ կլինի, քան ներկայիս Կարս -Թբիլիսի -Բաքու երկաթգիծը: Այնպես որ Թուրքիան և Ադրբեջանն այստեղ ուղղակի շահագրգռվածություն ունեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հիշելով, որ դեռ խորհրդային տարիներին Երևանից Բաքու երկաթուղային ճանապարհը շատ վտագավոր էր:

«Պետք է նաև հաշվի առնել հետևյալ հանգամանքը. փաստորեն երկաթուղային ճանապարհը պետք է կապվի Ռուսասատանի հետ, Ադրբեջանի տարածքով շատ է գնալու և Հայասանի համար ճանապարհը թանկ է լինելու, որովհետև Հայաստանի տարածքով երկաթուղին մոտ 40 կմ է անցնում և դա մեզ օգուտ չի բերի»,- նշեց նա:

Սաֆրաստյանի կարծիքով տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը կարևոր է՝ հարավային Կովկասը կզարգանա, բայց ներկա պայմաններում՝ պարտությունից հետո դեռ վաղ է նման գործընթացներ սկսելը.  «Մենք շտապում ենք, եթե այս ծրագրերը իրականացվեն մի քանի տարի հետո, մենք ավելի մեծ հնարավորություններ կունենանք մեր պայմանները թելադրելու, մասնավորապես՝ կարելի է մտածել, որ այդ ճանապարհը ոչ թե Մեղրիով անցնիի, այլև Ղազախով Հայաստանի հյուսիսով դուրս գա Ադրբեջան: Մեկ հարց էլ կա. ինչո՞ւ Թուրքիան չի գործարկում Կարս-Գյումրին երկաթգիծը, որն արդեն պատրաստ է»։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



loading...