Դվին-Երևան-Գետազատ-Երևան երթուղու գինը 250 դրամից դարձել է 300 դրամ. Արտաշատում բողոքի ակցիա անցկացվեց ուղեվարձի թանկացման դեմ (տեսանյութ)


Դվին-Երևան-Գետազատ-Երևան երթուղու գինը 250 դրամից դարձել է 300 դրամ. Արտաշատում բողոքի ակցիա անցկացվեց ուղեվարձի թանկացման դեմ (տեսանյութ)
Հունվար 16 21:10 2021

Արտաշատ քաղաքում քաղաքացիները բողոքի ակցիա իրականացրին, նրանք դժգոհում  են, որ ուղեվարձի գինը բարձրացել է: Նրանց խոսքով՝ գնի դիմաց ընկերությունը որակ չի ապահովվում, խնդրի վերաբերյալ դիմելու են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին:

«Գնի դեմ որակ» նախաձեռնության ներկայացուցիչ Արփինե Խաչատրյանը նշում է, որ Դվին-Երևան-Գետազատ-Երևան երթուղու գինը 250 դրամից դարձել է 300 դրամ։

«Դվին-Երևան-Գետազատ-Երևան երթուղին, որը «Լիգա» ՍՊ-ինն է տենդերում շահել է 250 դրամով, սակայն հունվարի 1-ից ապօրինի կերպով ուղևորներից գանձում է 300 դրամ: Երկու օր առաջ միջադեպ է տեղի ունեցել, երբ ուղևորներն ասել են, որ չեն պատրաստվում 50 դրամ ավել վճարել, վարորդը փակել է դռները, ուղևորներին ասել է՝ չեմ թողնում իջնեք, զանգել է «դիսպետչերին» և երկուսով սպառնացել են, որ եթե չվճարեն, իրենք գիծը չեն աշխատեցնի վաղը ստիպված կլինեք տաքսիներով գնալ։ Այս ծանր սոցիալական պայմաններում ուղևորներից շորթում են ավել 50 դրամ»,– ասաց նա:

Ակցիայի մասնակիցների փոխանցմամբ՝ Արտաշատ-Երևան երթուղին ուղեվարձը 250-ից դարձել է 300 դրամ, սակայն չի ապահովվում որակ. «Ձմռան ամիսներին պետք է վառարանները ջեռուցվեն, աթոռները ջարդված պետք է չլինեն, դռները փակվեն և ժամանակին աշխատեն, և մեքենաները ճանապարհին չմնան, ինչպես մշտապես լինում է»:

Ակցիայի մասնակից Մարիամ Աղախանյանը տեղեկացրեց, որ թանկացել է նաև Արարատ-Զոդ երթուղին. «Ապօրինի կերպով տրանսպորտը դարձրեցին 150 դրամ։ Երբ բողոքեցինք, դրանից հետո երկու օր է՝ գործում է 100 դրամ սակագնով: Թանկացել է նաև Արարատ-Երևան երթուղին տվյալ պահին գործում է 500 դրամով, նախկինում 400 դրամ էր»:




 



loading...