Ալիևն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի հետագա աշխատանքը


Ալիևն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի հետագա աշխատանքը
Հունվար 16 20:54 2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանցի նախագահի մամուլի ծառայությանը:

«Երկրների ղեկավարները քննարկել են Աղդամում ռուս-թուրքական մոնիթորինգային համատեղ կենտրոնի գործունեության սկիզբը մոտ ապագայում՝ ընդգծելով, որ կենտրոնի աշխատանքը կծառայի երկարատև խաղաղության պահպանման գործին»- ասվում է հաղորդագրության մեջ:

Ալիևը տեղեկցրել է Էրդողանին վերակառուցման աշխատանքների մասին, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը հետագայում ևս կաջակցի Ադրբեջանին:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նախօրեին հայտարարել էր, որ ռուս-թուրքական համատեղ կենտրոնում 60-ական զինծառայողներ կծառայեն Ռուսաստանից և Թուրքիայից: