Արտակարգ դեպք Երևանում. Մի քանի անգամ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը փորձում էր Կիևյան կամրջից ցած նետվել


Արտակարգ դեպք Երևանում. Մի քանի անգամ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը փորձում էր Կիևյան կամրջից ցած նետվել
Հունվար 16 20:30 2021

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Աս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 17:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը և ԱԻՆ հոգեբանության աջակցության բաժնի հոգեբանը:

Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տևական ժամանակ ԱԻՆ-ի հոգեբանը և ոստիկանության ծառայողները համոզել են այդ քաղաքացուն, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ միջոցին:

Փրկարար-հոգեբանին և ոստիկանության ծառայողներին հաջողվել է համոզել և նրան դուրս են բերել անվտանգ վայր, ով տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Փաստի առթիվ նշված բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, այդ քաղաքացին մի քանի անգամ նմանատիպ փորձ արած Վաղինակ Ա.-ն է: