«Հայաստանը չի կարող բարեկամ երկիր լինել մահմեդական երկրների համար». Ալիևը կրկին հակահայկական հայտարարություն է արել


«Հայաստանը չի կարող բարեկամ երկիր լինել մահմեդական երկրների համար». Ալիևը կրկին հակահայկական հայտարարություն է արել
Հունվար 16 20:07 2021

Հայաստանը, «Ղարբաղում ավիրելով մուսուլմանական սրբատեղիները», չի կարող բարեկամ երկիր լինեն մահմեդական երկրների համար, այս մասին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:

Интерфакс-ի հաղորդմամբ` Ադրբեջանի նախագահը նշել է, որ դրա մասին բազմիցս հայտարարել է միջազգային ֆորումներում` դիմելով մահմեդական երկրների առաջնորդներին, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հանդիպումների ժամանակ:

«Հայաստանն անընդհատ փորձում է բարելավել հարաբերությունները մահմեդական երկրների հետ՝ ներկայացնելով իրեն որպես մուսուլման ժողովուրդների նկատմամբ դրական վերաբերմունք ցուցաբերող երկիր: Դրանք բոլորը սուտ են»,- ասել է Ալիևը` հավելելով.

«Ընդունել Հայաստանին որպես բարեկամ երկիր` կեղծավորություն և անաստվածություն է: Ինչպե՞ս կարող են մահմեդական երկրների ղեկավարները ընկերանալ այդպիսի կործանիչի հետ: Թող պատասխանեն: Թող նրանք պատասխանեն իրենց ժողովրդի առաջ, ոչ թե ինձ»: