Ֆրանսիայի դատախազությունը հետաքննում է Սարկոզիի խորհրդատվական գործունեությունը Ռուսաստանում


Ֆրանսիայի դատախազությունը հետաքննում է Սարկոզիի խորհրդատվական գործունեությունը Ռուսաստանում
Հունվար 16 00:40 2021

Ֆրանսիայի ֆինանսական հանցագործությունները հետաքննող ազգային դատախազությունը նախաքննություն է սկսել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից «ազդեցության առևտրի» կասկածների գործով: Խոսքը գնում է Սարկոզիի խորհրդատվական գործունեության մասին Ռուսաստանում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով France-Presse գործակալությանը:

Գործակալության համաձայն, որը վկայակոչում է իր աղբյուրներին, այդ թվում նաև Mediapart ինտերնետային պորտալին, նախնական հետաքննությունը սկսվել է 2020-ի ամռանից հետախուզության և հակազդման ստորգետնյա ֆինանսական սխեմաների վարչության այն հաղորդագրություններից հետո, որոնք քննարկում էին, թե ինչու է Սարկոզին պարգևավճար ստացել ռուսական RESO-Garantia ապահովագրական ընկերությունից: Ըստ Mediapart-ի, 2019 թվականին Սարկոզին 3 միլիոն եվրոյի  բազմամյա խորհրդատվական պայմանագիր է կնքել ընկերության հետ:

«Քննիչները փորձում են պարզել ՝ արդյո՞ք նախկին նախագահը աշխատել է որպես խորհրդատու, ինչը միանգամայն օրինական է, թե նա զբաղվել է հավանական նուրբ լոբբիստական գործունեությամբ», - նշում է պորտալը: