ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի ասուլիսը ավելին է, քան առերևույթ հանցագործության մասին հաղորդումը. ՀՀ նախկին փոխոստիկանապետ


ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի ասուլիսը ավելին է, քան առերևույթ հանցագործության մասին հաղորդումը. ՀՀ նախկին փոխոստիկանապետ
Հունվար 15 23:33 2021

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դիտել եմ հանրային հեռուստատեսությամբ «կինդեր սյուրպրիզի» հարցազրույցը և դրան ի պատասխան՝ այսօր «Հայրենիք» ջոկատի մարտիկների ասուլիսը: Նախ հարցազրույցի մասին` ընդգծելով երեք հանգամանք.

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը շեշտում է, թե պատերազմը սկսելուն պես գնացել է Արցախ` մարտական գործողությունների վայր (կարծես թե ինքն է որոշել):
Մի՞թե պետության հատուկ ծառայության ղեկավարը ընթացող պատերազմում իր պոստում անելիք չուներ, թե՞ իր ֆանտաստիկ ունակութուններն ու հավատարմությունը այլ նպաակներին ծառայեցնելու անհրաժեշտություն էր առաջացել:

- Իր խոսքերով,քանի որ դժվար էր ռազմաճակատից ղեկավարել պետության հատուկ ծառայության աշխատնքները, ուստի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել՝ կարևորելով ռազմաճակատում մնալու անհրաժեշտությունը( կարծես թե ինքն էր որոշողը): Հընթացս մեկնաբանելով պատերազմի ընթցքում ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնից ազատվելու անտրամաբանական փաստը: Դարձյալ նույն հարցն է առաջանում` կոնկրետ ի՞նչ քողարկված ու մութ նպատակներով այդպես վարվեցին:

- Հարցազրույցում անդրադառնալով պաշտոնից ազատվելուց հետո Արցախում իր վարքին ու գործողությոններին՝ հինգ-վեց անգամ շեշտում է` որոշեցի այնտեղ գնալ, որոշեցի այսինչ հարցով զբաղվել, որոշեցի...,որոշեցի..... և այլն: Անհարկի շեշտելով իր չեղծ ինքնուրույնությունը այդ «որոշեցիներով»՝ տրամագծորեն հակառակ արդյունքի է հասնում. այն է`զբաղվել է, մեզ համար անհասկանալի, կոնկրետ հանձնարարություններ կատարելով:                          

Հիմա ասուլիսի մասին.

- «Հայրենիք» ջոկատի մարտիկները , հակադարձելով նշված հարցազրույցին, ներկայացնում են կոնկրետ փաստեր ու հանգամանքներ, որոնք ոչ միայն ժխտում են երիտասարդի շարադրանքը, այլև տանում են հեռու գնացող եզրահանգումների ու գնահատականների:

Որպես քրեագետ-իրավբանի՝ իմ կարծիքը միանշանակ է և կայանում է հետևյալում.

Այս ասուլիսը ավելին է , քան առերևույթ հանցագործության մասին հաղորդումը: Ավելն է, քանի որ իրենից ներկայացնում է ցուցմունքների տեսքով ապացույցների ամբողջություն՝  կատարված առանձնապես ծանր հանցագործության` պետական դավաճանության մասին: Հետևբար իրավասու մարմինները, հատկապես գլխավոր դատախազը և հքծ պետը, եթե անհապաղ չեն հարուցում քրեական գործ ու ձեռնամուխ լինում քննություն կատարելուն, ապա հերթական անգամ թույլ են տալիս կատարված ու շարունկվող հանցագործության նախապես խոստացված պարտակում»:

 


loading...