Մասնագիտացված դատավորների ինստիտուտ հիմնելը վտանգավոր նախաձեռնություն է, մենք սա համարում ենք զուտ քաղաքական իշխանության գործողություն․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)


Մասնագիտացված դատավորների ինստիտուտ հիմնելը վտանգավոր նախաձեռնություն է, մենք սա համարում ենք զուտ քաղաքական իշխանության գործողություն․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունվար 15 23:21 2021

Իշխանությունը ներդնում է մինչդատական վարույթների (կալանք, խուզարկություն և այլն) նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացման համակարգ: Այս հարցի վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ այստեղ մի շարք խնդիրներ կան, օրինակ՝ թվաքանակը ավելանալու հարցով դատավորների նշանակման գործընթացը հետքայլ է գրանցում։ 

«Ակնհայտ է, որ այստեղ դրվում է քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատավորների ինստիտուտ: Ինչու, որովհետև ստացվում է, որ գործող դատավորները, որոնք որոշելու են, որ այդ մինչդատական վարույթներով պետք է զբաղվեն (իսկ դրանց մեջ մտնում են ձերբակալման անօրինականությունը ստուգելը, կալանքը տալը, երկարաձգելը, խուզարկությունները, գաղտնալսումները և այլն), կարող են լինել միայն նրանք, որոնք այս նոր ճանապարհով դարձել են դատավոր, և գործող դատավորները, որոնք անցել են որոշակի վեթթինգ։ Սա մեզ անհանգստացնում է, որովհետև նմանատիպ նախաձեռնությունները մեզ մոտ միշտ սկսվում են այն ժամանակ, երբ գործադիր իշխանությունը սկսում է դժգոհել դատական իշխանությունից»,-ասաց նա։

Վերջինս հիշեցրեց դատարանների շրջափակումները, վեթթինգի, անցումային արդարադատության մասին խոսակցությունները։ «Դրան նախորդել է ինչ-որ կոնկրետ գործով վարքագիծ, որ իրենք համարել են, որ իրենց քիմքին հաճո չէ»,-նշեց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։