«Թող մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել». Լենա Նազարյան


«Թող մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել». Լենա Նազարյան
Հունվար 15 22:13 2021

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձնենք պատերազմի միջոցով։ Նա կարծում է, որ քաղաքական գործընթացների միջոցով։ Նազարյանը նման կարծիք է հայտնել «Sputnik Արմենիա»-ի եթերում:

«Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,– ասել է նա։

Նազարյանը նշել է, որ պետք է երկարատև խաղաղություն ունենալ բոլոր հարևանների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:



loading...