Արմնյուզ, 5-րդ ալիք եւ Հ2 Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ․ Ռոբերտ Հայրապետյան


Արմնյուզ, 5-րդ ալիք եւ Հ2 Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ․ Ռոբերտ Հայրապետյան
Հունվար 15 21:30 2021

Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ, քանի որ մինչեւ մրցույթի կազմակերպումը այդ Հ/Ը-ի նկատմամբ եղել է խտրական վերաբերմունք, ինչը հարված է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմնաքարին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«ՀՌՀ կողմից Արմնյուզ, 5-րդ ալիք եւ Հ2

Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ, քանի որ մինչեւ մրցույթի կազմակերպումը այդ Հ/Ը-ի նկատմամբ եղել է խտրական վերաբերմունք, ինչը հարված է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմնաքարին:

ՀՌՀ-ն՝ որպես ինքնավար մարմին, պետք է ապացուցի, որ հետկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում չի դարձել քաղաքական գործիք։

Մամուլի ազատության դեմ այս տոտալ ճնշումները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ սահմանադրությամբ երաշխավորված ազատ արտահայտվելու իրավունքի կոպիտ ոտնահարում է»,- գրել է նա։