«Սկսվել է թուրք զինվորականների` Ադրբեջան ուղարկվելու գործընթացը». Չավուշօղլու


«Սկսվել է թուրք զինվորականների` Ադրբեջան ուղարկվելու գործընթացը». Չավուշօղլու
Հունվար 15 19:46 2021

Մենք շարունակելու ենք Ադրբեջանի հետ քննարկել հրադադարին վերաբերող հարցերը: Այս մասին Պակիստանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է minval.az կայքը:

Նախարարը նշել է, որ հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կտեղակայվի շփման գծից 8 կիլոմետր հեռավորության վրա` Աղդամում:

«60 թուրք, 60 ռուս զինվորականներ վերահսկելու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Թուրք զինվորականների ուղարկումն Ադրբեջան արդեն սկսվել է»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի հետ երկկողմ բանակցություններ կանցկացվեն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։