Հունվարի 11-ին տեսա՞ք՝ ոնց էին նայում մեր երկրի ղեկավարին, դա վերաբերմունք է նաեւ մեր նկատմամբ. Վազգեն Մանուկյան


Հունվարի 11-ին տեսա՞ք՝ ոնց էին նայում մեր երկրի ղեկավարին, դա վերաբերմունք է նաեւ մեր նկատմամբ. Վազգեն Մանուկյան
Հունվար 15 19:16 2021

Մեր հանդիպման նպատակը մի հարց է. քննարկել, թե երկիրն ինչ վիճակում է եւ միասին մտածենք, թե ոնց կարելի է երկիրն այս վիճակից հանել: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնում գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«4,5 հազար զոհ, 10-15 հազար վիրավոր, Արցախի տարածքի մեծ մասը կորած, Հայաստանը սեղմվում է, սահմանները անընդհատ առաջ են գալիս, արհամարհանք բոլորի կողմից հայերի նկատմամբ, ներքին տագնապ, ներքին անբավարարվածություն, կորուստներ նաեւ նյութական: Կորցրել ենք 100 հազար հա վարելագող, 315 հազար խոտհարք, 15 խոշոր հանքեր, միլիարդ դոլարի զենք, ինքնավստահություն: Հարց է առաջանում, միթե սա անխուսափելի էր:

Մինչեւ վերջերս Հայաստանը թեեւ ուներ ներքին կյանքում բազմաթիվ թերություններ, բայց հարված պետություն էր: իսկ հունվարի 11-ին տեսա՞ք, ոնց էին նայում մեր երկրի ղեկավարին: Դա վերաբերմունք է նաեւ մեր նկատմամբ: 1000 տարի, որ մենք անընդհատ կորցրել ենք, ոչ մեկը պատասխան չի տվել: Թալեաթին, էնվերին մենք խփեցինք, բայց ո՞ր մի հայն է պատասխան տվել իր արածների համար»,-հայտարարեց Վազգեն Մանուկյան: