«Բոմժեր էին, որոնց «Իմ քայլը» փող էր բաժանել». Վազգեն Մանուկյանը՝ իրենց ճանապարհը փակած քաղաքացիների մասին (տեսանյութ)


«Բոմժեր էին, որոնց «Իմ քայլը» փող էր բաժանել». Վազգեն Մանուկյանը՝ իրենց ճանապարհը փակած քաղաքացիների մասին (տեսանյութ)
Հունվար 15 19:01 2021

Սկզբում թվում էր, որ 2-3 հանրահավաքից հետո մարդիկ դուրս կգան փողոց, որովհետեւ այն, ինչ կատարվեց, վիրավորական էր բոլորիս, եւ իշխանությունը կգնա.. այդպես չեղավ, ուրեմն ավելի աշխատանքով է դա պետք է անել: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնում գյումրեցիների հետ հանդիպումից առաջ լրագրողներին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Անդրադառնալով նրան, որ իրենց մեքենաների առաջը փակել էին քաղաքացիները եւ հայտարարում էին, որ թույլ չեն տալու, որ Վազգեն Մանուկյանը մտնի Գյումրի, եւ վանկարկում էին «Վազգեն դավաճան», Վազգեն Մանուկյանն ասաց. «Այո, ճանապարհը փակ է, մեր մեքենաներն այնտեղ են, բայց ես անցա: «Իմ քայլը» փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին: Բոմժեր էին, որոնց փող էին բաժանել»:

Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ այսօր փակել էին Վազգեն Մանուկյանի եւ նրան ուղեկցող մեքենաների առաջը եւ թույլ չէին տալիս մտնել Գյումրի: Facebook-ում տարածված տեսանյութում երեւում է, որ նրանք վանկարկում են «Վազգեն Դավաճան», «Նիկոլ վարչապետ»: