Ում արձանն է Ալիևը կանգնեցրել Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի տեղում


Ում արձանն է Ալիևը կանգնեցրել Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի տեղում
Հունվար 15 16:27 2021

Ի սկզբանե հայկական Շուշի քաղաքի կենտրոնում հայ ազգի հավաքական կամքի շնորհիվ 29 տարի առաջ ազատագրվեց և ապա տեղադրվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը` ի նշան Հայաստանի հաղթանակի:

2018թ. նույն հայ ազգի ընտրած տգետ իշխանությունների ապաշնորհ կառավարման պատճառով այսօր Սպարապետի արձանի տեղում հայ ազգի թշնամի Իլհամ Ալիևի կողմից բացվեցին ադրբեջանցի մշակութային գործիչների արձանները:

Հարյուրավոր հայորդիներ իրենց կյանքը տվել էին Շուշին վերահայացնելու ու հայկական պահելու համար: Իսկ հիմա այն իսկապես դարձավ դժգույն քաղաք…

 

Սա է պարտությունը:

Սա որ չգիտակցվեց, մենք երբեք լավ չենք ապրելու:

ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:

Թուրքագետ Վարուժան Գեղամյան



loading...