Ադրբեջանի իշխանության մարմիններն ամեն ինչ անում են, որ հեռու պահեն իրավական ատյանները գերիների հարցից. ՀՀ ՄԻՊ


Ադրբեջանի իշխանության մարմիններն ամեն ինչ անում են, որ հեռու պահեն իրավական ատյանները գերիների հարցից. ՀՀ ՄԻՊ
Հունվար 15 16:16 2021

Ադրբեջանը քաղաքականացնում է գերիների հետ կապված հարցը, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանության մարմիններն ամեն ինչ անում են, որ հեռու պահեն իրավական ատյանները այս հարցից», - ասաց նա։

Արման Թաթոյանի խոսքով՝ սա Հայաստանը չպետք է թույլ տա. հարցը քաղաքական որևէ նշանակութուն չունի։

Նա ասաց՝ չպետք է թույլ տանք, որ գերիների հարցը Ադրբեջանը կապի եռակողմ հայտարարության որևէ կետի հետ։

«Սա մարդու իրավունքների պատշտպանության պրոցես է, ինչի մասին է խոսքը, պետք է ապահովել այս հարցն ու վերջ։ Մեր ռազմագերիների նկատմամբ նրանք հարուցում են քրեական գործեր, ինչը միջազգային մարդասիական իրավունքի կոպիտ խախտում է», - ասաց ՀՀ ՄԻՊ-ը։