Ալիեւը եղել է Շուշիի տաճարում, որի վրա երկու անգամ հարված էր հասցրել ադրբեջանական ԶՈՒ-ն


Ալիեւը եղել է Շուշիի տաճարում, որի վրա երկու անգամ հարված էր հասցրել ադրբեջանական ԶՈՒ-ն
Հունվար 15 14:01 2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Շուշի այցի ժամանակ եղել է սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, որը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ երկու անգամ ադրբեջանական ԶՈՒ-ի հարվածներին էր ենթարկվել մարտական գործողությունների ընթացքում: Ընդ որում՝ երկու անգամ էլ տաճարում մարդիկ են եղել: Երկրորդ թիրախային հարվածի ժամանակ տուժել էին 4 ռուս լրագրողներ:

Նշենք, որ Ալիեւը ուղեւորությունը կատարում է կնոջ՝ Մեհրիբանի եւ դստեր՝ Լեյլայի հետ: Ուղեւորության ժամանակ Ալիեւը կատարել է Ֆիզուլիում օդանավակայանի հիմարկերքը: Նա հայտարարել է, որ Ֆիզուլիում նոր օդանավակայանի թռիչքուղին պետք է շահագործման հանձնվի 2021 թվականին: