Երեխայիս հատկացված թոշակով չեմ կարողանում նույնիսկ իրեն հատկացված դեղերը գնել. 8-ամյա Դավիթը օգնության կարիք ունի


Երեխայիս հատկացված թոշակով չեմ կարողանում նույնիսկ իրեն հատկացված դեղերը գնել. 8-ամյա Դավիթը օգնության կարիք ունի
Հունվար 15 00:00 2021

Շիրակի մարզի Հայկասար գյուղի բնակիչ 8–ամյա Դավիթ Գրիգորյանին բժիշկները մանկական ուղեղային կաթվածի ախտորոշում են տվել, երեխան չի խոսում, չի քայլում եւ տեսողությունն է վնասված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթի մայրը՝ Նարինե Մարտիրոսյանը։

Մոր խոսքերով՝ բուժման կուրսեր` թերապիաներ են անհրաժեշտ երեխային, որոնց ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում տանել:

Թերապիաներից հետո հնարավոր է, որ երեխան քայլի. «Մոտ ութ  տարի շարունակ եղել ենք Երեւանի տարբեր հիվանդանոցներում բայց քիչ արդյունքի ենք հասել՝ քանի որ պայմաններս չեն բավարարում։ Բժիշկները խորհուրդ են տալիս վերականգնողական թերապիաներ։ Ես երեխայիս հատկացված թոշակով չեմ կարողանում նույնիսկ իրեն հատկացված դեղերը գնել։ Տղայիս մոտ տեսողությունը 50 տոկոս է՝ պատճառը ներվերի ձգվածությունն է։ Ես նույնիսկ չունեմ հնարավորություն անընդհատ գնալ գալու։ Դեղերը գնում եմ ապառիկ,որոնք շատ անհրաժեշտ են»,-ասաց նա։

Նարինեն հույս հայտնեց, որ կգտնվեն բարի կամքի տեր մարդիկ, որոնք կցանկանան օգնել Դավիթին եւ նա կկարողանա քայլել։

Նարինե Մարտիրոսյանի հետ կարող եք  կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 098303965։

ՎՏԲ բանկ AMD. 16011011793603

USD. 16011011793604

 EUR. 16011011793605

RUR. 16011011793606

IDRAM -ID 289031359

ARDSHIN BANK -2470050687850000.

Telcell wallet -96512093

Ստացող՝ Նարինե Մարտիրոսյան: