Ազատազրկում և մտրակի հարվածներ. Իրանում դատապարտել են Ադրբեջանին սատարած պանթյուրքիստներին


Ազատազրկում և մտրակի հարվածներ. Իրանում դատապարտել են Ադրբեջանին սատարած պանթյուրքիստներին
Հունվար 14 23:40 2021

Azadlıq Qəzeti-ի ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ արևմտյան ակտիվիստները (այսինքն՝ իրանցի ադրբեջանցիները) ձերբակալվել են Ադրբեջանին աջակցելու համար։ Հայտնում է infoteka24-ը։ Ադրբեջանցի ակտիվիստները ձերբակալվել են Իրանում՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու համար։ Ակտիվիստներին ձերբակալել են Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև բողոքի ցույցի ժամանակ։ Յասմին Զոֆուրին, Հաքիմ Ահմեդին, Սադուլա Սասանին, Ռահիմ Սասանին և Մեհդի Պուրալին դատապարտվել են 1 տարվա ազատազրկման և մտրակի 60 հարվածի։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Azadliq թերթը, Արդեբիլի քրեական դատարանը «ազգային ակտիվիստներ» Մեյսեմ Չոլանիին և Ալի Շեյրջին դատապարտել է 4 տարվա ազատազրկման և մտրակի 20 հարվածի՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Նաև նշվել է, որ Ուրմիա քաղաքում «ազգային ակտիվիստ» Սալար Թահիր Աֆշարը նույն պատճառով դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Ակտիվիստների ձերբակալման պաշտոնական պատճառը հասարակական կարգի խախտումն ու պետական ծառայողի հրամանին չենթարկվելն է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի հետախուզության նախարարության «Իմամ Զաման» ստորաբաժանումը ձերբակալել է Ուրմիայի քաղաքապետ Մոհամադ Հազրաթփուրին: Հարցաքննության համար նրան տեղափոխել են Թեհրան։ Ըստ շրջանառվող լուրերի, քաղաքապետը մեղադրվում է կոռուպցիոն գործարքների մեջ: Վերջին ամիսներին համայնքի այլ աշխատակիցներ ևս ձերբակալվել են։ Azariha կայքի տվյալներով՝ քաղաքապետը 2019թ-ին աչքի է ընկել սկանդալային միջադեպով։ Քաղաքապետարանի նիստի ժամանակ նա խոսել է թուրքերեն, ինչի դեմ հանդես է եկել քաղաքային խորհրդի քուրդ պատգամավորը՝ պահանջելով խոսել երկրի պետական լեզվով։ Միջադեպը մեծ արձագանք է ստացել ԶԼՄ-ներում։ Հազրաթփուրին մեղադրել են էթնիկ խտրականության և պարսկերենի անտեսման մեջ։



loading...