Շուշին չենք հանձնել, այն Հակոբի նման տղաների արյան գնով պաշտպանել ենք մինչեւ վերջ. Արայիկ Հարությունյան


Շուշին չենք հանձնել, այն Հակոբի նման տղաների արյան գնով պաշտպանել ենք մինչեւ վերջ. Արայիկ Հարությունյան
Հունվար 14 14:59 2021

Արցախյան պատերազմում զոհված կամավորական Հակոբ Հարությունյանի հուղարկավորությանը, որին ներկա էր նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ընթերցեց Արցախի նախագահի հրամանագիրը՝ Հակոբ Հարությունյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու մասին։

Արցախի նախագահը բարձրագույն կոչումը հանձնեց Հակոբ Հարությունյանի եղբորը։

«Բոլորն են հերոս։ Մենք ունենք մոտ 4 հազար զոհ, բոլորն էլ հերոս են, բայց Հակոբի կենսագրությունը համապատասխանում է, որպեսզի նա արժանանա այդ կոչմանը։ Ես Հակոբի կենսագրությանը ծանոթացել եմ այս մի քանի օրերի ընթացքում, երբ իր մարտական ընկերների հետ լայնածավալ որոնողական աշխատանքներ էինք կատարում։ Հակոբը թողնելով Մոսկվան՝ անդամագրվել է կամավորական շարժմանը, սկսել է Եղնիկներում, մասնակցել է մի շարք մարտական գործողությունների, բայց երբ Շուշին վտանգված էր, երբ պետք էր Շուշին պաշտպանել իր մարտական ընկերների հետ խնդրել է իր հրամանատարությանը, եւ բավականին երկար ծանր մարտեր էին մղել Շուշիի մատույցներում։ Ասում են՝ Շուշին հանձնել են,  ոչ, Շուշին չեն հանձնել, Շուշին Հակոբի նման տղաների արյան գնով պաշտպանել ենք մինչեւ վերջին հնարավորություն»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահին իր շնորհակալությունը հայտնեց Հակոբ Հարությունյանի եղբայրը. «Եղբայրս միշտ մի կարգախոսով է եղել՝ միշտ առաջ։ Ինքն Արցախում ընդհանրապես չի եղել, բայց այդ հողի համար ինքն այնտեղ է եղել»։