Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք. մահացել է 18 մարդ


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք. մահացել է 18 մարդ
Հունվար 13 11:01 2021

Հայաստանում հունվարի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163128 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 613908 վերջին մեկ օրում` 2093 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 8216 պացիենտ. մեկ օրում նվազել է 177-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 151246 անձ` վերջին մեկ օրում 644 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 2951 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 715 է:



loading...