Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում 24 ժամում ավելացել է ավելի քան 566.000-ով


Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում 24 ժամում ավելացել է ավելի քան 566.000-ով
Հունվար 13 00:54 2021

Կորոնավիրուսով վարակման դեպքերը ողջ աշխարհում վերջին մեկ օրում ավելացել են 566 186-ով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները:

Նշվում է, որ վերջին 24 ժամում վիրուսից մահացածների թիվը կազմել է 9371, իսկ ընդհանուր մահացության ցուցանիշը գերազանցել է 1,9 մլն-ը: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ վարակակիրների ընդհանուր թիվը մոտեցել է 90 մլն-ի:

ԱՀԿ վիճակագրությունը հիմնվում է միայն պետությունների կողմից տրամադրված և պաշտոնապես հաստատված տեղեկությունների վրա:

Մեկ օրում արձանագրված դեպքերի 54 տոկոսից ավելին բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկային (309 078), երկրորդ տեղում է Եվրոպայի տարածաշրջանը (173 540), երրորդ տեղում՝ Աֆրիկան (25 493):

Համաճարակի ողջ ընթացքում ամենից շատ վարակման դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում: