Կարանտինի երկարաձգման հիմնավորումներն ուղղակի ծիծաղելի են. կարելի էր այլ միջոցներով վերահսկողությունը պահպանել. Էդուարդ Հովհաննիսյան


Կարանտինի երկարաձգման հիմնավորումներն ուղղակի ծիծաղելի են. կարելի էր այլ միջոցներով վերահսկողությունը պահպանել. Էդուարդ Հովհաննիսյան
Հունվար 10 23:00 2021

Կարանտինի պայմաններում իրականացվող կանխարգելիչ միջոցառումները համահունչ չեն և կարանտինը ևս վեց ամսով երկարաձգելու նպատակը՝ անհասկանալի է, քանի որ ոչ նախկինում, ոչ էլ հիմա կանխարգելիչ միջոցառումներ ամբողջապես չեն իրականացվել, կամ էլ ձևական բնույթ են կրել. Tert.am-ի հետ զրույցում նշեց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

«Եթե ներկայացնեն կարանտինի երկարաձգման դեպքում ինչ միջոցառումներ են կատարվելու, պարզ կլինի՝ իմաստ ունե՞ր այն երկարացնել, թե ոչ, համենայն դեպս այն հիմնավորումները, որոնք ներկայացրեց առողջապահության նախարարի խոսնակը, ուղղակի ծիծաղելի են, կարելի էր այլ միջոցներով վերահսկողությունը պահպանել, ոչ թե կարանտինը կրկին երկարաձգել»,– ասաց նա:

Էդուարդ Հովհաննիսյանը նշում է, որ մասնագետների կողմից բազմիցս նշվել է, թե կանխարգելիչ ինչ գործողություններ պետք է իրականացվեն, սակայն նախարարության կողմից, ուշադրության չեն արժանացել դրանք։

«Կարանտինի սկզբում հակահամաճարակային միջոցառումները սահմանափակվեցին դիմակի քարոզով, այն դեպքում, երբ դիմակը պետք է ընդհանուր գործողությունների 5 տոկոսը կազմեր, պետք է կոնտակտավորները հայտնաբերվեին, գործատուների հետ աշխատանք իրականացվեր, աշխատատեղերում, տրանսպորտում, փակ տարածքներում խիստ վերահսկողություն իրականացվեր»,– բացատրեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



loading...