Լոս Անջելեսում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են ստանում հայ տարեցները


Լոս Անջելեսում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են ստանում հայ տարեցները
Հունվար 9 12:37 2021

Լոս Անջելեսում սկսել են 75 տարեկանից բարձր տարեցների կորոնավիրուսի դեմ պատվաստումները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Քաղաքի ամենամեծ տարեցների խնամքի կենտրոններից մեկում՝ «Արարատ» հատուկ խնամքի բուժկենտրոնում բնակվող հայ տարեցներն ու բուժ աշխատողները պատվաստվել են, եւ հուսով են որ այդպիսով հնարավոր կլինի խուսափել կորոնավիրուսով վարակվելուց:

Նրանց տրվել է «Մոդեռնա» պատվաստանյութ: Բուժանձնակազմի գծով պատասխանատու Սյուզան Երանյանը հայտնում է բոլորին, որ «Մոդեռնայի» համահիմնադիրը ազգությամբ հայ է՝ Նուբար Աֆեյանը:



loading...